Paramount Pictures-ը Եվրոպայում կբացի իր առաջին թեմատիկ այգին, որի շինարարությունը կսկսի 2015 թվականի գարնանը Իսպանիայի հարավ-արևելքում` Մուրսիա շրջանում:
Այգին կլինի Ալխամա դե Մուրսիայի քաղաքապետարանին պատկանող տարածքում և կզբաղեցնի 550 հեկտար հողատարածք: Այդտեղ կլինի 30 ատրակցիոն, երկու հյուրանոց, ռեստորան և խանութներ: Ծրագիրը ներառում է չորս թեմատիկ գոտիներ նվիրված Paramount ընկերության արկածային ֆիլմերին: Զուգահեռ Մուրսիայում կկառուցվի հսկայական զվարճանքի կենտրոն ավելի քան հազար հեկտար տարածքով, ներառյալ` գովազդային կենտրոն, հյուրանոցներ բոլոր կատեգորիաների համար և խաղասրահ:
Paramount Licensing ամերիկյան ընկերությունը, որը Paramount Pictures-ի սեփականատերն է, հայտարարել է, որ չի մասնակցի նախագծի ֆինանսավորման գործում, բայց այգու ստեղծողներին կարտոնագրի մուտքը ինտելեկտուալ սեփականությունում, այդ թվում` ֆիլմերի հսկա գրադարանում և կմասնակցի նախագծի ծրագրավորման գործընթացին:
Սպասվում է, որ այգի կայցելի տարեկան 3 միլիոն մարդ, այն կստեղծի 22.6 հազար աշխատատեղ: Շինարարության մոտավորապես 80 %-ը կտրամադրի Santa Monica Services ընկերությունը, իսկ 20 %-ը Մուրսիայի հասարակական կազմակերպությունները: