Բրիտանիայի Սիլլոտե (Silloth, Լիվերպուլից 190 կմ հյուսիս) քաղաքում բացվել է խաղալիք զինվորների թանգարան` Soldiers in Silloth: Հեղինակը` կոլեկցիոներ Թիմ Բարքերը (Tim Barker) 50 տարվա ընթացքում հավաքել է հազար օրինակ:
Թանգարանում ներկայացված են ոչ միայն դասական թիթեղյա զինվորներ, այլև այլ նյութերից օրինակներ` փայտից կամ պլաստիկից` բերված տարբեր երկրներից: Ամենահին օրինակը գրեթե 100 տարեկան է: Ցուցահանդեսը նաև ներառում է բազում դարերի ռազմական պատմության մարտական տեսարաններ. հայտնում է BBC-ն: Այստեղ նաև ներկայացված են Շոտլանդիայի գվարդիան, Ռուսաստանի հեղափոխական զինվորները և ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի մասնակիցները: Տոմսերի գինը, թանգարանի հեղինակների ցանկությամբ, կմնա այցելուների հայեցողությանը: