Եգիպտական տուր ինդուստրիան վախենում է, որ առաջիկա ընտրություններին կարող է երկրի գլուխ անցնել իսլամական ղեկավարությունը: Եթե դա կատարվի, ապա զբոսաշրջիկների ընդունման կարգը կխստացվի: Արմատական իսլամիստները վաղուց էին առաջարկում արգելել ալկոհոլը, անցկացնել դրեսս-կոդ, որը կարգելի շրջել լողազգեստով անգամ լողափերում:
Եգիպտական Հուրգադա, Շարմ Էլ Շեյխ, Նուվեյբա և Դահաբ հանգստավայրերն արդեն իսկ վատ ժամանակներ են ապրում: Օտարերկրյա զբոսաշրջիկները նկատելիորեն պակասել են, սպասարկման ոլորտի շատ աշխատակիցներ ազատվել են աշխատանքից, իսկ մի շարք տուրիստական ընկերություններ առհասարակ փակվել են: Ընդ որում` ավելացել է տեղացի հանգստացողների քանակը, ինչպես Եգիպտոսից, այնպես էլ` Պարսից ծոցի երկրներից:
Հենց սա է օգնել հյուրանոցների տերերին ծախսերը փակել: Արդյունքում` շատ զբոսաշրջիկների խոստովանմամբ` փոխվել է հանգստավայրի ընդհանուր մթնոլորտը: Մոտենում են ընտրությունները, և տուրիստականը ընկերությունները ապագային նայում են վախով: Եթե իսլամիստները մտցնեն իրենց կանոնները, երկիրը կկորցնի 13 մլրդ. դոլար տարեկան եկամուտը:
Չնայած այս ամենին` փորձագետները չեն կարծում, որ նման փոփոխություններ կլինի, քանի որ այս խնդրի առջև Եգիպտոսն էլի է կանգնել, սակայն հարցը գործողությունների այդպես էլ չի հասել: