Եգիպտոսի կառավարությունը մշակում է երկրում «իսլամական» տուրիզմ զարգացնելու գաղափարը: Տուրիզմի նախարար Հիշամ Զաազուան օրերս լրագրողներին հայտնել է, որ մոտ ապագայում Եգիպտոսում կառանձնացվեն որոշ լողափներ և հյուրանոցներ, որոնք նախատեսված կլինեն մահմեդական այցելուների հյուրընկալության համար: Եթե հայտնվեն արաբ ներդրողներ, ովքեր կցանկանան Եգիպտոսում հյուրանոց բացել մահմեդականների համար, Եգիպտական իշխանությունները դեմ չեն լինի:
Տուրիզմի նախարարը նախընտրում է «իսլամական տուրիզմի» մասին խոսել՝ որպես ընտանեկան տուրիզմի տեսակ: Հիշամ Զաազուայի խոսքերով՝ մահմեդական տուրիզմը կարելի է համարել տուրիստական ուղղություն: Եթե այն համարենք ճիշտ տուրիզմ, ապա կստացվի, որ տուրիզմի մյուս տարատեսակները արգելված են մահմեդականների համար, իսկ դա այդպես չէ: Հիշամ Զաազուան նշել է, որ անհրաժեշտ է հարգել ոչ միայն մահմեդական զբոսաշրջիկների մշակույթը, այլև այլ կրոնական հայացքներ ունեցող զբոսաշրջիկներինը ևս: