Եգիպտոսի զբոսաշրջության նախարար Մունիր Ֆահրի Աբդել Նուռը հաստատել է մահմեդականների համար սուրբ ամսվա` Ռամադանի ընթացքում ալկոհոլային խմիչքների վաճառքի արգելքը. հայտնում է BreakingTravelNews-ը: Ըստ եգիպտական MENA ինֆորմացիոն գործակալության` եգիպտացիները չեն կարող գնել ալկոհոլ մահմեդական չորս տոների ընթացքում ևս: Ներկայումս արգելքը գործում է նաև լիկյորի վաճառքի վրա: Ալկոհոլի վաճառքը այժմ կարգելվի նաև մահմեդական Նոր Տարվան, Իսրա և Մերաջ տոներին, Մուհամեդ մարգարեի ծննդյան օրը և Արաֆայի օրը: MENA-ն նշում է, որ նախարար Աբդուլ Նուռը այս որոշումը կայացրել է` ի նշան «մահմեդականների զգացմունքի հանդեպ հանգանքի»: