Ինչպես հայտնի է, 2011 թվականի դեկտեմբերին Չինաստանից Էդինբուրգ բերված Tian Tian և Yang Guang պանդաները դարձել են կենդանաբանական այգու աստղերը: Նրանց տեսնելու են գալիս մեծ թվով զբոսաշրջիկներ, այգու այցելուների թիվը կտրուկ աճել է: Այժմ գազանանոցում ծրագրում են պանդաներին դարձնել «ինտերնետային աստղեր»: Փորձագետներն ակնկալում են, որ ապագայում այս արջերի ընտանիքը կհամալրվի. զուգավորման շրջանը սկսվում է մարտի վերջին և տևում է մինչև մայիսը:
Իեն Վալենտինը (Iain Valentine)` կենդանաբանական այգու հետազոտական կենտրոնի ղեկավարը, կարծում է, որ լիովին հնարավոր է ուղիղ եթերով ցուցադրել պանդայի ծննդաբերությունը: Պանդաները փոքրիկին կրում են 85-ից 105 օր: Առանց հատուկ անալիզի հղիության մասին իմանալ անհնար է, այդ պատճառով Tian Tian-ին շատ ուշադրությամբ հետևում և անցկացնում են բոլոր անհրաժեշտ գործընթացները: Պանդաներին կարող են հետևել նաև այցելուները. վանդակի մոտ տեղադրված են տեսախցիկներ: Նրանց համար կենդանաբանական այգում ստեղծված են բոլոր պայմանները, արդեն պատրաստված է «մանկասենյակը» փոքրիկ պանդայի համար. այս մասին հայտնում է Daily Mail-ը: