17.6 միլիոն ֆունտ ստեռլինգ արժողությամբ վերանորոգումից հետո դեկտեմբերին Էդինբուրգում կրկին իր դռները կբացի Շոտլանդիայի դիմանկարների ազգային պատկերասրահը, հայտնում է VisitBritain-ը:
Պատկերասրահը, որը փակվել էր երկու տարի առաջ, կուրախացնի այցելուներին իր ընդլայնված ցուցասրահով, ավելի հարմարավետ սրճարանով և խանութներով, նոր ապակե վերելակով, հատուկ համալրված վերապատրաստման սենյակով, ինչպես նաև ռեսուրսային և կրթական նոր կենտրոնով: Հիմնական հավաքածուին` 3000 նկարների և 25000 գծագրերին և լուսանկարներին, այժմ ավելացել է ավելի շատ լուսանկարներ: Դրանց զգալի մասը շոտլանդացիների դիմանկարներ են, ընդ որում` ոչ միայն շոտլանդացի նկարիչների աշխատանքները: 30 տարի առաջ պատկերասրահը ձեռք է բերել նախկին շոտլանդացիների դիմանկարներ, որոնք ստեղծվել են ժամանակակից վարպետների կողմից:
Բացի ժամանակագրական դիմանկարների պատկերասրահից, այդտեղ կա Շոտլանդիայի պատմության առանցքային դրվագներ` բարեփոխում, կրթություն, կայսրություն, արդիականություն և արվեստ, որոնք պատրաստվել են ժամանակավոր ցուցահանդեսների համար և նվիրված են եղել շոտլանդական հարուստ մշակույթին և պատմությանը:
Պատկերասրահը առաջին անգամ բացվել է 1889 թվականին: Այն տեղակայված է կարմիր ավազաքարով պատրաստված նորգոթական շինությունում, որը դրսից զարդարված է քանդակներով և ձուլվածքներով: Պատկերասրահը բաց կլինի դեկտեմբերի մեկից ամեն օր, մուտքը ազատ է: