Էկվադորում սկսվել է ամենաթանկարժեք մուգ շոկոլադի վաճառքը

Էկվադորում վաճառքի է դրվել ամենաթանկարժեք մուգ շոկոլադը աշխարհում։ 45-գրամանոց սալիկի գինը կազմում է 230 եվրո։ Այս մասին հայտնում է The Daily Mirror-ը։ Քաղցրավենիքը, որը ստացել է To’ak անվանումը, որը հին էկվադորական բարբառներց թարգմանաբար նշանակում է «հող» և «ծառ», ուտում են հատուկ փայտե աքցաններով։  Շոկոլադի հեղինակները վստահեցնում են, որ այդպես կարելի է զգալ  To’ak շոկոլադի նուրբ համը։

To’ak

Արտադրող ընկերության համահիմնադիր  Ջերի Տոտը (Jerry Toth) պատմել է, որ իր աշխատակիցները շոկոլադի ստեղծմանը վերաբերվում են այնքան խնամքով, ինչպես բարձրակարգ գինի կամ վիսկի արտադրողները։ Նշվում է, որ շոկոլադում կակաոյի յուղի հիմնական մասը կազմում է  81  տոկոս։ Դրա ստեղծման համար օգտագործվում է շատ հազվադեպ կակաոյի հատիկներ, որոնք աճում են միայն Էկվադորի արևմուտքում Խաղաղ օվկիանոսի ափին։

 

To’ak Ընկերության երկրորդ համասեփականատեր Կարլ Շվայցերը (Carl Schweizer) պատմել է, որ շոկոլադի արտադրության համար հումքը մատակարարում են 14 փոքր ֆերմերներ․ «Սա ամենաթանկարժեք մուգ շոկոլադն է աշխարհում, եթե չհաշվենք այն սալիկները, որոնք պատում են ոսկով կամ ադամանդով, որպեսզի բարձրացնեն դրա արժեքը »,-նշել է Շվայցերը։

You might also like