Էկվադորի Գուայակիլ քաղաքում զբոսաշրջիկներին կտանեն գերեզմանատուն ուղևորության: Պատմական գերեզմանատունը, որտեղ վերջին 170 տարիների ընթացքում թաղել են արվեստի գործիչների, հերոսների և երկրի նախագահների, շնորհիվ գեղարվեստական բարձր մակարդակի` դարձել է Լատինական Ամերիկայի ամենագեղեցիկ գերեզմանատներից մեկը:
Զբոսաշրջանային չորս երթուղիները կսկսեն աշխատել հոկտեմբերի 28-ից: Էքսկուրսիայի տևողությունը կտևի մեկ ու կես ժամ, որի ընթացքում այցելուներին ցույց կտան լավագույն գերեզմանաքանդակները, ինչպես նաև` հայտնի մարդկանց գերեզմանները:
Գերեզմանատան քանդակները և արձանները պատրաստված են սպիտակ մարմարից, որոնցից մի քանիսի տարիքը անցնում է 200 տարին: Տապանաքարերի մեկ երրորդը համարվում է Էկվադորի ազգային մշակութային ժառանգության մի մասը: