Դյուսելդորֆում կարելի է շրջել օդում

Դյուսելդորֆի K21 Staendehaus արվեստի թանգարանում բացվել է անսովոր զբոսավայր: Շենքի գմբեթի տակ՝ 20 մետր բարձրությամբ, տեղադրվել են երեք շերտ ցանց, որոնք միմյանցից առանձնանում են հսկայական թափանցիկ և հայելային օդային փուչիկներով: Ինչպես հայտնում է Adme.ru-ն՝ թանգարանի այցելուները կարող են տեղաշարժվել օդային կոնստրուկցիայով՝ հավասարակշռվելով ճոճվող ցանցի վրա: Ինստալացիան կոչվում է «Տիեզերքում»:

K21 Staendehaus

Այն ստեղծելու համար պահանջվել է երեք տարի: Սա արգենտինացի նկարիչ Տոմաս Սարացենոյի (Tomás Saraceno) ամենամեծ աշխատանքն է, ով պրոպագանդում է  փոխգործակցության էսթետիկա, այսինքն՝ հանդիսատեսի անմիջական շփումը արվեստի հետ: Ինչպես նշում է հեղինակը՝ առանց մարդկանց, ովքեր շրջում կան սողում են իր ստեղծագործության վրա, այն նույնիսկ աննկատ կմնա անզեն աչքով:

K21 Staendehaus

Հենց մարդիկ, ովքեր ներգրավված են գործընթացում, ձգված ցանցերը դարձնում են հետաքրքրաշարժ ատրակցիոն  և ժամանակակից արվեստի ստեղծագործություն: Թանգարանը գտնվում է Ständehausstraße 1 հասցեում,  բաց է ամեն օր ժամը 10:00-ից  18:00-ը, բացի հանգստյան օրերից:

You might also like