Դուբրովնիկում մեծ արարողությամբ բացվել է երկրի առաջին սառույցե բարը՝ Onofrio Ice bar-ը: Այցելուները հատկապես ուշադրություն են դարձրել սառցե քանդակների վրա, որոնք արվել են տեղի քանդակագործ Իվո Յաշիչի կողմից:
Նրանց վրա պատկերված է քաղաքի բարեխոս Սուրբ Վլախը և Դուբրովնիկի հանրահայտ վայրերը՝ Օրլանդոյի սյունը և Մինչետա աշտարակը: Սառցե բարի մուտքի տոմսը արժե մեկ անձի համար 15 եվրո: Նրա ղեկավար Դամիր Յակոպեցը նշել է, որ կառույցի գտնվելու վայրը ընտրել են Դուբրովնիկը՝ Խորվաթիայի ամենահայտնի քաղաքներից մեկը: Նրա խոսքերով՝ բարը կաշխատի ողջ տարին: Onofrio Ice bar-ի կողքին կբացվի կորեական խոհանոցով ռեստորան, որի հետ կհամագործակցի սառցե բարը: Նշվում է, որ Խորվաթիայի ռեստորանները սկսել են ավելի հաճախ օտաերկրյա խոհանցի ուտեստներ առաջարկել: