Օգոստոսին Իռլանդիայի մայրաքաղաքում կբացվի յուրօրինակ բար․ նոր հաստատությունը իրենից ներկայացնում է սառցե քարանձավ, որտեղ այցելել հնարավոր է միայն ձմեռային հագուստով։
Ice Cave անունը կրող բարը կգործի Դուբլինում 2016 թվականի օգոստոսի 4-ից 10-ին։ Նախնական տվյալներով՝ արդեն ավելի քան 5000 մարդ ցանկություն է հայտնել այցելել այդ յուրօրինակ վայրը։ Չնայած փխրուն նյութին, որից կպատաստվի բարը, Ice Cav-ը առաջարկում է իր հաճախորդներին ժամանցի լայն սպեկտր, այդ թվում՝ երաժշտական համերգներ և դիջեյների ելույթներ։
Բոլոր նրանք, ովքեր ցանկություն ունեն օգոստոսին տեղափոխվել ամառ, նաև հնարավորություն ունեն շահել մուտքի տոմսը՝ մասնակցելով բազմաթիվ մրցույթների Ice Cave-ի Facebook-յան և Twitter-յան պաշտոնական էջերում։