Դուբայը ձգտում է դառնալ ամենահարմարավետ առողջարանային կենտրոններից մեկը հաշմանդամության խնդիրներ ունեցող մարդկանց համար: Դուբայի հասարակական լողափերը հատուկ լողալու համար նախատեսված բազկաթոռներ են պատրաստել հաշմանդամություն ունեցող հանգստացողների համար:
Լողացող հարմարանքները տրվում է նման խնդիրներ ունեցող մարդկանց անվճար: Ընդամենը գնվել է 15 նման բազկաթոռներ, որոնցից յուրաքանչյուրը արժեցել է մոտավորապես 2.5 հազար ԱՄՆ դոլար:
Դրանք բաժանվել են Al Mamzar և Jumeirah Beach Park լողափերի միջև: Դա մեծ առաջընթաց է սահմանափակ հնարավորություն ունեցող մարդկանց հանգիստը ապահովելու համար: Այդ մարդկանցից շատերը, ովքեր արդեն օգտվում են նման բազկաթոռներից, ընկղմվում են ջրի մեջ առաջին անգամ:
Լողացող բազկաթոռները փչովի թևատակեր ունեն, անվտանգության գոտի և թեքվելու պաշտպանիչ համակարգ: Բացի դրանից, համակարգից օգտվելու համար կօգնի հատուկ սովորած անձնակազմը, որը հերթապահում է լողափում: Մոտ ապագայում լողացող բազկաթոռները հնարավոր կլինի վարձակալել համացանցի միջոցով: