Դուբայում կբացվի աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցը

355 մետր բարձրությամբ JW Marriott Marquis-ը կդառնա աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցային կառույցը: Այն ընդամենը 26 մետրով կզիջի Նյու Յորքի Էմփայր սթեյդ բիլդինգին: Ներկայումս աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցը նույնպես գտնվում է Դուբայում:

Հյուրանոցի բացումը նախատեսվում է 2012 թվականի չորրորդ եռամսյակին: Այն նախատեսվում է լինել  ոչ միայն աշխարհի ամենաբարձրահարկ հյուրանոցը, այլև համաշխարհային բիզնես-կենտրոն: Հարկ է նշել, որ նոր հյուրանոցի բացումը կանցկացվի երկու էտապով: Առաջին բաժնի բացումից հետո այցելուներին հասանելի կլինի 1608 նախատեսվածից 807 հյուրանոցային համարներ: Ինչպես նաև` բազմատեսակ սրճարաններն ու ռեստորանները:

You might also like