Դուբայի բարձրահարկ շենքերի և քաղաքային ենթակառուցվածքների խորհուրդը ներկայացրել է 325-մետրանոց աշտարակի շինարարության նախագիծ, որը կդառնա հարթակ էքստրեմալ մարզաձևերի համար:
10 Design ճարտարապետական ընկերությունը ներկայացրել է շինության դիզայնը, որը կդառնա էքստրեմալ
սպորտաձևերի՝ լեռնամագլցման, ալպինիզմի, բեյսջամփինգի հարթակ:
Աշտարակի ստորին հատվածը կտրվի երեխաների հետ զբոսաշրջիկներին, աշտարակի միջին հատվածը կտրամադրվի ժայռամագլցման սիրահարներին, վերին հատվածում իրենց հմտությունները կարող են բարելավել առաջատար ալպինիստները, իսկ ամենավերին հարթակից կարող են օդապարիկով թռիչքներ իրականացնել բեյսջամփինգի սիրահարները. գրում է Еmirates 24/7-ը:
Այլ հոդվածներ
You might also like