Դուբայում բացվել է աշխարհում ամենաբարձր հյուրանոցը
Դուբայում նոր Gevora հյուրանոցը բարձրությամբ գերազանցել է ռեկորդակիր JW Marriott Marquis-ին։
Աշխարհի ամենաբարձր հյուրանոցը բացվել է Դուբայում երկուշաբթի օրը․ հայտնում է Khaleej Times պարբերականը։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
Մինչ այդ պահը բարձր հյուրանոցների շրջանում ռեկորդը պատկանում էր JW Marriott Marquis հյուրանոցային համալիրին։
Երկու 72-հարկանի աշտարակներից յուրաքանչյուրի բարձրությունը կազմում է 355 մետր։
Նոր ռեկորդակիր հյուրանոցը՝ Gevora-ն, ևս գտնվում է կենտրոնական Sheikh Zayed Road մայրուղու վրա։ Նրա բարձրությունը 356 մետր է, հարկերի քանակը՝ 75։