Դուբայում «անպարկեշտ» հագած կանանց կզգեստափոխեն

Դուբայի քաղաքապետարանը աբայա կբաժանի հաճախորդների սպասարկման կենտրոն այցելող բոլոր այն կանանց, ովքեր հագնված կլինեն  «ոչ պատշաճ կերպով»։ Դա պայմանավորված է այցելուների «կիսահագնված» լինելու մասին բազմաթիվ բողոքների հետ։ Հասարակական վայրեր այցելելիս դրեսս կոդին չհետևելու դեպքում, որը սահմանել է Դուբայի գործադիր խորհուրդը, այցելուներին կարող են արգելել մուտք գործել։

In Dubai "obscene" dressed women in dressed
Ինչպես նաև նշվում է փաստաթղթում, կանայք կարող են հայտնվել հասարակական վայրերում, որոնց թվին են պատկանում՝ փողոցները, առևտրի կենտրոնները և ռեստորանները, միայն համապատասխան երկարությամբ շորտերով և շրջազգեստներով, այսինքն՝ ծնկները փակող։ Բացի այդ, հագուստը չպետք է լինի թափանցիկ և պարունակի վիրավորական գրություններ կամ կարգախոսներ։

dubai-dress-code

Հարկ է նշել, որ  «անպարկեշտ» հագնված կանանց դեմ բողոքում են երկու սեռերի և տարբեր ազգությունների ներկայացուցիչները։ Ծանոթանալ դրեսս կոդին կարելի է բոլոր խոշոր առևտրի կենտրոններում։ Ի դեպ, այնտես նաև արգելված է ծխել, տանել ընտանի կենդանիներ և շատ էմոցիոնալ վարք դրսևորել։

You might also like