Դուբայի Իսլամական գործերի և բարեգործական գործունեության վարչությունը (IACAD) թողարկել է ֆեթվա (որոշում որևէ հասարակական, քաղաքական կամ իրավական հարցերով, որը կայացնում է մուջտահիդը), որով արգելվում է օգտագործել անլար ինտերնետ կապը։ Այս մասին հայտնում է GulfNews-ը։
«Չի թույլատրվում օգտագործել այն, ինչ պատկանում է ուրիշին՝ առանց վճարի կամ նրա թույլտվության։ Այդպիսով, ինտերնետից պետք է օգտվել միայն ծառայությանը բաժանորդագրվելուց հետո», —պարզաբանվում է ֆեթվայում։
Դրանում նաև նշվում է, որ Wi-Fi ցանցի ապօրինի օգտագործումը կարող է նվազեցնել դրա արագությունը իր իսկական օգտատիրոջ համար, եթե բազմաթիվ մարդիկ միանան նույն հասանելիության կետին։
2015 թվականի հունիսին հայտնի դարձավ, որ Դուբայում հայտնվել են խելացի «արմավենիներ», որոնք տարածում են Wi-Fi և թույլ տալիս լիցքավորել բջջային հեռախոսի մարտկոցը։ Յուրաքանչյուր «արմավենի» ունի հեռախոսի լիցքավորման ութ կետ։