Դուբայում նոյեմբերին կբացվի աշխարհի ամենամեծ ֆոտոշրջանակը

Դուբայի նոր տեսարժան վայրը՝ աշխարհի ամենամեծ ֆոտոշրջանակը, կբացվի այս տարվա նոյեմբերին․ հայտարարել է էմիրություն-քաղաքի քաղաքապետարանը։ Այդ մասին գրում է ՌԻԱ Նովոստին։

43,6 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը, որի մեկնարկը տրվել է 2013 թվականին, պաշտոնապես պետք է բացվեր դեռևս 2015 թվականին, բայց հետաձգվել է։

Ֆոտոշրջանակ Դուբայում

Շրջանակի բարձրությունը  150 մետր է, լայնությունը՝  93 մետր։ Այն գտնվում է  Zabeel Park այգում և տեսքով հիշեցնում նկարի կամ լուսանկարի շրջանակի։ Դրա մի կողմից բացվում է տեսարան դեպի ժամանակակից Դուբայը, մյուս կողմից՝ քաղաքի ավելի հին մասը։

Կառույցի առաջին հարկում գտնվում են թանգարանն ու ցուցահանդեսային սրահը։ Պանորամային վերելակը այցելուներին վեր կտանի, որտեղից կբացվի քաղաքի տեսարանը։ Շինարարության համար օգտագործված նյութերը հրդեհակայուն են  և համապատասխանում են ստանդարտներին․ նշում է քաղաքապետարանը։

Ֆոտոշրջանակ Դուբայում

Շրջանակի վրա տարվող բոլոր աշխատանքները կավարտվեն այս ամսվա վերջին։ Նոյեմբերից կառույցը կընդունի այցելուների։ Շինարարությունը ձգձգվել է անհրաժեշտ նյութերի բացակայության պատճառով։ Մուտքի տոմսի արժեքը հայտնի չէ։ Այն կարելի է ձեռք բերել բջջային հավելվածի միջոցով։

You might also like