Դուբայ են բերվել հուշանվերներ աշխարհի տարբեր վայրերից

Ձմեռային առևտրային փառատոնի շրջանակներում Դուբայում բացվել է նոր «Հուշանվերների աշխարհ» ատրակցիոնը: Աշխարհի տարբեր վայրերից բերված հուշանվերներով լի կրպակների մի ամբողջ փողոց գտնվում է Դուբայի ծովածոցի ափամերձ տարածքում (Al Seef Street): Այստեղից զբոսաշրջիկները կարող են ձեռք բերել բոլոր հնարավոր իրերը Չինաստանից, Հնդկաստանից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, ԱՄԷ-ից, Ֆրանսիայից, Բրազիլիայից, Թուրքիայից, Աֆրիկյան երկրներից և այլ պետություններից:

World-of-Souvenirs

Օրինակ Քենիայի տաղավարում հնարավոր է գտնել չորացրած դդումներ, թուրքական տաղավարում ավանդական արևելյան քաղրավենիքներ, սուրճ և հանրահայտ խճանկարով էլեկտրական լապտերը ապակու վրա փորագրված, իսկ բրազիլացիները Դուբայ են բերել բամբակյա ասեղնագործ վերնաշապիկներ: Ինչպես հայտնում է «Ռուսական Էմիրությունները»`  «Հուշանվերների աշխարհը» կաշխատի փառատոնի բոլոր օրերին` մինչև փետրվարի 3-ը:

You might also like