Դուբայի ամանորյա հրավառությունը հավակնում է գրանցվել Գինեսսի Ռեկորդների գրքում՝ որպես ամենամեծ հրավառությունը աշխարհում։ Այն կսկսվի դեկտեմբերի 31-ից կեսգիշերից քիչ առաջ և կհեռարձակվի աշխարհի շատ երկրներում։ Հրավառությունները կենտրոնացված կլինեն քաղաքային տեսարժան վայրերի ՝ աշխարհի ամենաբարձր երկնաքերի Burj Khalifa-ի, առագաստ-հյուրանոց Burj Al Arab-ի և Palm Jumeirah արհեստական կղզում գտնվող Atlantis հյուրանոցի շուրջը։
Շոուն կսկսվի վեցրոպեանոց հրավառությունով կղզու և The World կղզիախմբի վերևում։ Հրավառությունը կբարձրանա մոտավորապես 10 կիլոմետր և կազմված կլինի 450000 երփներանգ բռնկումներից, որոնք կստեղծեն գունագեղ կադրեր երաժշտության ուղեկցությամբ․ և երաժշտությունը, և սցենարը հատուկ ընտրված է այդ միջոցառման համար։ Այնուհետև կլինի 15 րոպեանոց հրավառությունը Ջումեյրա լողափում։
Միաժամանակ Downtown Dubai շրջանում բնակիչները և էմիրությունների հյուրերը կարող են հիանալ Burj Khalifa աշտարակի կասկադային հրավառությամբ։ Հրավառության լավագույն տեսարանները կբացվեն Բուրջ այգուց, Դուբայ Մոլլից, ինչպես նաև Emaar բուլվարից և կձգվի 3,5 կմ։ Դուբայի փառատոնային քաղաքում և այլ շրջաններում ամանորի գիշերը կանցկացվեն նաև լազերային շոուներ, որոնց համար որպես դեկորացիա կծառայեն հանրահայտ երկնաքերերը։