Լիտվայում գործարկել է անսովոր զբոսաշրջային գովազդային արշավ՝ Like’able Lithuania։ Այն հիմնված է սոցիալական ցանցերում Like գործողության աճող ժողովրդականության վրա։ Նրա համար, որպեսզի ճանապարհորդները կարողանան «լայքել» իրենց սիրելի վայրերը Լիտվայում, ամենահետաքրքիրները հավաքել են մեկ կայքում։ Վիլնյուսի Սուրբ Ծննդյան դեկորացիաները, սաթի մշակման վարպետության դասերը, նոր ցուցահանդեսները թանգարաններում, փառատոնները, տեղական խոհանոցն ու ըմպելիքները․ կայքում ներկայացված են Լիտվայի մշակույթի և պատմության բոլոր ասպեկտները։ Նախագծի շրջանակներում նաև նախատեսվում է կանգնեցնել աշխարհում ամենամեծ Like-ի արձանը․ քաղաքի ընտրությունը կատարել են օգտատերերը սոցիալական ցանցերի օգնությամբ։ Այս հուշարձանը, ինչը անշուշտ գրավիր շատ երիտասարդ զբոսաշրջիկների, իրենց մոտ տեղադրելու իրավունքի համար պայքարում էին Վիլնյուսը, Կաունասը, Դրուսկինինկայը և Պալանգան։ Արդյունքում հաղթող ճանաչվեց Դրուսկինինկայը՝ ստանալով շուրջ 8 հազար ձայն (երկու անգամ ավելի շատ, քան Կաունասը)։ Վիլնյուսը զբաղեցրել է երրորդ տեղը (1,3 հազար), իսկ Պալանգայի համար քվեարկել են 500 օգտատեր։ Շինության ակնկալվող չափը դեռ հայտնի չէ, միայն հայտնի է, որ այն կլինի ամենամեծը աշխարհում։