Դանիայում բացվել է Lego-ի թանգարան

Դանիական Բիլլունն (Billund) քաղաքում բացվել է յուրօրինակ թաանգարան՝ նվիրված  Lego կոնստրուկտորին, որը արդեն կես դարից ավել համարվում է ամենապոպուլյարը ամբողջ աշխարհի երեխաների շրջանում։ Բիլլուննում է գտնվում  Lego Group կորպորացիայի գլխավոր գրասենյակը։

Լեգոյի թանգարան

12 հազար քառակուսի մետր մակերեսով ցուցահանդեսային և խաղային Lego House կենտրոնը այնպիսի տեսք ունի, ասես հավաքված է կուլտային կոնստրուկտորի հսկա կտորներով։ Այստեղ իսկական դրախտ է  Lego-ի սիրահարների համար։ Այցելուները կարող են տեսնել տասնյակ ցուցանմուշներ՝ պատրաստված կոնստրուկտորի  25 միլիոն մասնիկներից, այդ թվում՝ իրական չափերով հստա ծառեր և դինոզավրեր։

Լեգոյի թանգարան

Թանգարանն ունի չորս թեմատիկ խաղային գոտի, որտեղ կարելի է կոնստուկցիաներ հավաքել, երեք ռեստորան և ֆիրմային Lego խանութ։ Lego House-ը բաց է ամեն օր  9:30-ից 20:30-ը։ Մեկ հոգու տոմսի արժեքը  26 եվրո է։ Բիլլուննում է գտնվում նաև աշխարհում ամենամեծ Legoland պարկը։

 Լեգոյի թանգարան
You might also like