Կուբան այն երկրներից մեկն է, որտեղ սահմանափակ է ինտերնետի օգտագործումը: Դրա հետ մեկտեղ իրավիճակը մշտապես փոխվում է. վերջերս կուբայական իշխանությունները հայտարարել են հասարակական վայրերում ինտերնետի հասանելիության մասին: Մասնավորապես, ինչպես հայտնում է BBC News-ը, մոտակա օրերին ողջ երկրում կբացվեն 118 ինտերնետ սրճարան: Ցանցից մեկ ժամ օգտվելու համար այցելուները կվճարեն 4.5 դոլար:
Կուբայի իշխանությունները նաև հայտարարել են, որ կշարունակեն ուշադիր հետևել ինտերնետ-տրաֆիկներին: Այժմ Կուբան իր ինտերնետ հասանելությամբ աշխարհում գտնվում է ամենավերջին հորիզոնականներում: Չնայած բացված սրճարաններին` դրանք հիմնականում նախատեսված են արտասահմանցի զբոսաշրջիկների համար, առաջին հերթին բարձր արժեքի պատճառով: Կուբայում միջին աշխատավարձը հավասար է ամսեկան 20 դոլարի, այդ պատճառով կուբացիների մեծ մասը ինտերնետից կարող են օգտվել միայն աշխատավայրում կամ ուսումնական հաստատություններում: Համաշխարհային սարդոստայնի օտագործումը տանը դեռևս սահմանափակ է մնում կուբացիների համար: