Կուբայում բացվել է անսովոր դիսկոտեկ, որը անտարբեր չի թողնի պարային երաժշտության բոլոր սիրահարներին: Ակումբը գտնվում է Տրինիդադ քաղաքի մոտ՝ իսկական քարանձավի ներսում: Հնագույն քարանձավում տեղավորվել է 5 պարահրապարակ և երեք բար:
Միաժամանակ դիսկոտեկում կարող է գտնվել 4 հազար մարդ: Ակումբը աշխատում է շաբաթը 7 օր և մինչև լույս: Տեղն արդեն մեծ ճանաչում ունի զբոսաշրջիկների շրջանում: Ամեն գիշեր քարանձավային դիսկոտեկի հյուրերը դառնում են վառ շոուի ականատես: հաստատության մուտքն արժե 3 դոլար: