Եվրոպայի առաջին զիփ-լայնը (վայրէջք պողպատյա պարանից՝ հատուկ գոտուց ամրացված) ծովի վրա սկսել է գործել խորվաթական Ցրիկվենիցայի (Crikvenica) «Ադրենալին պարկի» տարածքում, որը գտնվում է Կվարներ ծոցի ափին՝ Ռիեկայից (Rijeka) 37 կմ հեռավորության վրա։
Kacjak զիփ-լայնի երկարությոնը 500 մետր է․ գրում է BalkanPro.ru-ն։ Զբոսաշրջիկները այն անցնում են կես րոպեում՝ իջնելով անմիջապես ծովի վրա 35 մետր բարձրությունից։ Ճանապարհին կարելի է հիանալ շրջապատի գեղեցկությամբ։ Զիփ-լայնն աշխատում է ամեն օր մինչև 20:00-ն։