Խորվաթիայում բացվել է ձիթապտղի յուղի առաջին թանգարանը

Խորվաթիայի Պուլա քաղաքում  (Pula, Իստրիա շրջան) բացվել է երկրում առաջին թանգարանը՝ նվիրված ձիթապտուղների աճեցմանն ու ձիթապտղի յուղի արտադրմանը։ Թանգարանը բացվել է Պուլայի տուրիստական կազմակերպության և  քաղաքապետարանի աջակցությամբ։

Թանգարանը կոչվում է Museum Olei Histriae․ այս շրջանի յուղը հայտնի է հնագույն ժամանակներից։ Թանգարանի շենքը գտնվում է Պուլայի պատմական կենտրոնում։ Ցուցանմուշները տեղ են գտել 500 քառակուսի մետր մակերեսով սրահում․ հայտնում է  BalkanPro.ru-ն։ Այցելուների համար կկազմակերպվեն համտեսումներ և ուսուցողական ծրագրեր։

Նրանց կպատմեն՝ ինչպես տարբերել իսկական յուղը կրկնօրինակից, ինչպես նաև՝ կառաջարկեն ձեռք բերել այդ արտադրանքից և ձիթապտղի փայտից պատրաստված հուշանվերներ։ Թանգարանն աշխատում է  10:00-ից 18:00-ին։ Տոմսի արժեքը 90 կուն է (12 եվրո) մեծահասակների համար և 45 կուն (6 եվրո) երեխաների համար։

You might also like