Այս տարի Ուկրաինական Ղրիմում առողջարանային և բուժման նպատակներով զբոսաշրջիկներին կառաջարկվի նաև ապիթերապիայի յուրահատուկ միջոց:
Ապիթերապիայի առողջացման ընթացակարգում կօգտագործվեն կենդանի մեղուներ, ինչպես նաև մեղվաբուծական արտադրանքներ` մեղր, ծաղկային փոշի, մեղրամոմ, մեղվի թույն և այլն:
Ապիթերապիայի բուժական մեթոդները կներկայացվեն Սիմֆերոպոլում ապրիլի 7-ին կայանալիք «Հեռանկարային և ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից ճանապարհները մեղվաբուծության մեջ – ապիթերապիա և ֆիտոթերապիա, ազգի առողջության պահպանման համար» համաուկրաինական գիտա-պրակտիկ կոնֆերանսի ժամանակ:
Կոնֆերանսի նպատակն է բժիշկներին ծանոթացնել մեղվաբուծական արտադրանքների և մեղուների միջոցով բուժման մեթոդներին:
Ապիթերապիայի կենտրոնն է լինելու Եվպատորիան, որտեղ արդեն առաջարկվել է սկսել մեղրաբուժման պրակտիկան և բացել մեղվաբուծության թանգարան:
* Ապիթերապիան բուժման եղանակ է, որի ընթացքում օգտագործվում են մեղուներ և մեղվաբուծական արտադրանք: