Ղրիմը կունենա համբույրի հատուկ վայրեր

Ղրիմում կհայտնվեն հատուկ վայրեր համբույրի համար. դրա համար թերակղզու յոթ քաղաքներում կտեղադրվեն համապատասխան գրությամբ ճանապարհային նշաններ: Դրանցից առաջինը արդեն տեղադրվել է  Սիմֆերոպոլում փետրվարի 14-ին: Բացի գրությունից, նշանի վրա պատկերված է նաև սիրահար զույգ, ովքեր պատրաստվում են համբուրվել, իսկ շուրջը սավառնում են սրտիկներ:

Kissing

Նշանները պատրաստված են նույն տեխնոլոգիայով և ստանդարտներով, որով պատրաստվում են տեղեկատվական-սպասարկման նշանները: Դրանք կտեղադրվեն սովորական ճանապարհային սյուների վրա: Ինչպես հայտնում է  Kerch.fm-ը` մյուս քաղաքները, որտեղ սպասում են համբուրվող զույգերին, Կերչն է, Սևաստոպոլը, Ֆեոդոսիան և Ղրիմի այլ ուղղությունները:

You might also like