Կրետե կղզում ձերբակալել են մերկ զբոսաշրջիկին

Կրետե հունական կղզու օրինապահ մարմինները ձերբակալել են բրիտանացի զբոսաշրջիկին, ով պարել է փողոցի մեջտեղում ամբողջովին մերկ վիճակում: Ոստիկանության տվյալներով` քսանամյա բրիտանացին եղել է ալկոհոլի ազդեցության տակ և, թերևս, դա է պատճառը, որ նա մերկապար է պարել շրջապատի համար:

Հիմա պարողը ստիպված է պատասխան տալ իր գործողությունների համար հունական օրենսգրքի ողջ խստությամբ: Զբոսաշրջիկը մեղադրվում է անկարգ վարքի և հակահասարակական գործողություններ կատարելու համար: Դա հանգեցնում է ազատազրկման` դատավորի հաստատած ժամկետով և տուգանքով:

Սա Հունաստանում բրիտանացիների մասնակցությամբ առաջին նման դեպքը չէ: Այդպես, մեկ անգամ մի հույն աղջիկ այրել է մի բրիտանացու սեռական օրգանները, ով մոտեցել էր իրեն: Իսկ Զակնթոս կղզում տեղացի մի տաքսիստ սպանել է մի բրիտանցու, ով կատակով վարորդի աչքերին է պահել գրպանի լազերի լույսը:


You might also like