Կորդովայում բացվել է Կորիդայի թանգարան

Իսպանական Կորդովա քաղաքում տասը տարվա ընդմիջումից հետո կրկին սկսել է գործել Կորիդայի թանգարանը:

Museo Taurino Municipal de CórdobaՎերակառուցման ընթացքում փոխվել է ոչ միայն նրա տեսքը, այլև ցուցանմուշները. այժմ ցուլերը ավելի կարևոր տեղ են զբաղեցրել, իսկ նախկինում նրանք մնում էին երկրորդ պլանում:

Museo Taurino Municipal de Córdoba

Փոխակերպման համար ներդրումը կազմել է  3.5 միլիոն եվրո. հայտնում է Noticia.ru-ն: Թանգարանը փակվել էր շենքի վթարային վիճակի պատճառով: Միայն նրա փլուզումը կանխելու համար տարված աշխատանքները տևել են 4 տարի:

Museo Taurino Municipal de Córdoba

Այնուհետև փորձագետները սկսել են զբաղվել ցուցանմուշների մշակմամբ: Այժմ այցելուները կտեսնեն ժամանակակից ցուցահանդեսային տարածք, որտեղ կորիդայի պատմությունը համակողմանիորեն ներկայացված է նորագույն տեխնոլոգիաների օգնությամբ:

museo-taurino2

Կորդովայի կորիդայի թանգարանը  (Museo Municipal Taurino) գտնվում է Maimonides հրապարակում: Ամառային սեզոնին այն աշխատում է 9:30-ից  20:00-ն, ընդմիջումը՝ 15:30-ից  17:00-ն:

Museo_Taurino1

You might also like