Կոպենհագենում ստեղծվել է հայելային տուն

Կոպենհագենի խոշորոգույն այգում` Fælledparken-ում (Ֆելլեդպարկ) ստեղծվել է արտասովոր մի տեսարժան վայր` հայելային տուն: Շինությունը, որը բոլոր կողմերից զարդարված է նուրբ չժանգոտվող պողպատե հայելիով,  ստեղծվել է MLRP դիզայնի և ճարտարապետության ստուդիայի կողմից: 140 քառ. մետր ընդհանուր մակերես ունեցող տան հիմքում ընկած է արտացոլանքի և փոխակերպման խաղը: Տիպիկ փակ ճակատամասի փոխարեն այստեղ հնարավոր է տեսնել հայելային պատեր, որոնք ստեղծում են անցում  կառույցի և դրա առջևի միջավայրի` պարտեզի և մանկական խաղահրապարակի միջև:

Տունը հայելային է միայն ցերեկով, երբ ճոճվում են արտացոլող շերտավարագույրները: Գիշերը շենքը հասարակ տեսք է ստանում: Այս պարզ գործիքներով ճարտարապետներին հաջողվել է հասարակ տունը վերածել եզակի, զարմանահրաշ կառույցի, որը ներդաշնակորեն համադրվել է շրջակա միջավայրի` վերջերս վերանորոգված պարտեզի հետ:

Ֆելլեդպարկը հիմնադրվել է 1906 թվականին լանդշաֆտային ճարտարապետ Էդվարդ Գլեսերի և ինժիներ Նոբելի կողմից: Այստեղ անցկացվում են բազմաթիվ համերգներ, փառատոններ, Կոպենհագենի դիմակահանդեսը, պատմական ավտոմեքենաների մրցավազք և մայիսմեկյան ցույցեր: Այցը անվճար է:

You might also like