Կոլումբիացիները ստիպված են հաճախ գնել բջջային հեռախոսներ. բանն այն է, որ ամեն րոպե երկրի երեք բնակիչներից գողանում են բջջային հեռախոսները: Մեկ ամսվա ընացքում հանցագործները Կոլումբիայի բնակիչներին և արտասահմանյան զբոսաշրջիկներին զրկում են շուրջ 140 հազար բջջայիններից: Բոգոտայում և մյուս խոշոր քաղաքներում իշխում է իրական «հեռախոսային մաֆիան», որը մասնագիտացված է այս կրիմինալ բիզնեսում: Գողացված հեռախոսները ոչ միայն երկրում են վաճառվում, այլև դրա սահմաններից դուրս` Էկվադորում և Վենեսուելայում: Միայն այս տարի ոստիկանությանը հաջողվել է հայտնաբերել և վերացնել 17 հանցախումբ:
Իշխանությունները ակտիվորեն պայքարում են «հեռախոսային մաֆիայի» դեմ: Ի թիվս այլ միջոցառումների` ընդունվել է մի օրինագիծ, որի համաձայն, ամեն զբոսաշրջիկ երկիր կարող է բերել առավելագույնը 3 հեռախոս: Ամենաշատ գողացված հեռախոսները թանկարժեք «Բլեքբերի» և «Այֆոն» սմարթֆոններն են: Կոլումբիան աշխարհի ամենահեռախոսային երկրներից մեկն է: Այստեղ գրանցված են ավելի քան 44 միլիոն բաժանորդներ, իսկ դա Կոլումբիայի բնակչության ամեն 10-ից 9 են, այդ թվում` նորածինները: Սակայն այն, թե նրանցից քանիսը ունեն օրինական հեռախոսներ, դժվար է իմանալ նույնիսկ ոստիկանությանը համար: Միայն այս տարի ոստիկանությունը բռնագրավել է շուրջ 40 հազար գողացված հեռախոս: