Չինաստանի ժամանակակից բնակիչների կյանքի ռիթմն այնքան բարձր է, որ ծանր աշխատանքային օրվա ընթացքում հանգիստը նրանց անիրականանալի երազանք է թվում։ Պարկուճային հյուրանոցների տեղական ցանցը որոշել է ամենօրյա սթրես ապրող բոլոր մարդկանց և պարզապես հոգնած զբոսաշրջիկներին հնարավորություն տալ հանգստանալ իր նոր նախագծերից մեկում։
Xiangshui Space ընկերությունը ներկայացրել է երեք նոր հյուրանոց Պեկինում, Շանհայում և Չենդուում։ Այս հաստատությունների գլխավոր տարբերությունը ստանդարտ պարկուճային հյուրանոցներից այն է, որ այստեղ կարող են բնակվել 30 րոպեից մինչև երկու ժամ, ոչ թե՝ օրեր։ Ընդ որում, փոքրիկ համարները նման են տիեզերական մոդուլի, նախատեսված չեն երկար բնակության համար և ունեն ծառայությունների նվազագույն փաթեթ (քնելու տեղ, լուսավորություն, էլեկտրոնային սարքերը լիցքավորելու հարմարություն)։
Այս հյուրանոցում համար կարելի է ամրագրել բջջային հեռախոսի օգնությամբ։ 11:00-ից 14:00-ին ամեն 30 րոպեն արժե 10 յուան ($1,5), իսկ օրվա մնացած ժամերին՝ 6 յուան ($0,9)։