Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Գույչժոու նահանգի Տոնգրեն քաղաքի ազգային պարկում փորձարկման է ենթարկվել նոր ապակե կամուրջը։ 1.6 մետր լայնությամբ կիլոմետրանոց կամուրջը, որը գտնվում է լեռան լանջին՝ 100 մետր բարձրության վրա, փորձարկվել է զբոսաշրջիկների կողմից․ գրում է «Սինհուան»։ Փորձարկումը անցել է հաջողությամբ, բայց նոր կամրջի պաշտոնական բացումը հանրության համար տեղի կունենա մայիսին։ Բացման կոնկրետ ամսաթիվը տեղեկատվական գործակալությունը չի հաղորդում։