Չինաստանում 150 մետր բարձրության վրա կառուցվել է 300-մետրանոց ապակե կամուրջ, որն իրար է կապում երկու կղզի
Չինական Հունան նահանգում բացել են իր տեսակի մեջ առաջին ապակե կամուրջը, որը կապում է երկու կղզի Շիյան լճի վրա։ Կամուրջն ունի 300 մետր երկարություն և գտնվում է 150 մետր բարձրության վրա։ Ճարտարապետները վստահեցնում են, որ կոնստրուկցիան շատ ամուր է և կպահի մինչև 1200 մարդ միաժամանակ։
Կախովի կամուրջի հետիոտնային մասը պատրաստված է երեք շերտ ամուր ապակուց․ գրում է Newsru-ն՝ հղում կատարելով Dailymail-ին։ Փորձագետները պնդում են, որ անցկացրել են անվտանգության մի շարք ստուգումներ։ Ապակե կամուրջը կդիմանա ուժեղ քամուն և տատանումներին։
«Կամուրջի կառուցման համար օգտագործվել է երեք շերտ ամուր ապակի։ Ամեն շերտը անջատված է պլաստիկով։ Կամուրջով կարող է անցնել անգամ վեց տոննա կշռող ավտոմեքենա»,- նշում է ճարտարապետներից մեկը։
Արդեն հայտնվել է նորույթի տեսանյութը՝ նկարված կվադրոկոպտերով։
Կամուրջը հանրության համար բացվել է սեպտեմբերի 30-ին և համալրել Շիյան Հու էկո-պարկի դիտարժան վայրերի ցանկը։