Չինական Վեյֆան քաղաքում (Շանդուն նահանգ) կառուցել են յուրօրինակ պտտանիվ, որի կոնստրուկցիայում բացակայում են անվաճաղերը։ Ատրակցիոնը տեղ է գտել Բայլանգ գետի վրայով անցնող կամուրջի վրա։ Այդ մասին հայտնում է Daily Mail-ը։
Անիվի բարձրությունը 145 մետր է, իսկ նրա կառուցման համար պահանջվել է 4,6 հազար տոննա մետաղ։ Այն ունի 38 խցիկ՝ համալրված հեուստացույցով և անվճար անլար ինտերնետով։ Դրանցից յուրաքանչյուրում կտեղավորվի տասը մարդ։ Ակնկալվում է, որ այն կսկսի գործել հունիսի սկզբին։