Չինաստանում ավարտվել է ապակե դիտահարթակի շինարարությունը, որը ժայից հեռու է 72 մետր։ Այն կառուցվել է գեղատեսիլ Gulongxia հովտից 202 մետր բարձրության վրա։ Այժմ կարելի է հիանալ կիրճով ու ջրվեժներով՝ կարծես դրանց վրա սառավնելով․ հայտնում է Daily Mail-ը։ Ապակե մակերևույթին կան նաև բաց հատվածներ, որպեսզի լեռնային քամին զովացնի զբոսաշրջիկներին։
Այժմ հովիտը Չինաստանի տեսարժան վայրերի վարկանիշային աղյուսակում գնահատվում է որպես «4 A»։ Տեղի տուրիզմի բյուրոն նախագծի վրա կծախսի £27,7 միլիոն ֆունտ, որը կներառի նաև մոդեռնիզացիայի այլ ուղղություններ։ Երբ ամեն ինչ արվի, նրանք հայտ կներկայացնեն համաշխարհային ռեկորդի համար։