«Մաքդոնալդս» կորպորացիան որոշում է կայացրել փակել թանգարանը, որը գտնվում է ցանցի առաջին ռեստորանի տեղում, որը բացվել է Չիկագոյի Դես-Փլեյնս արվարձանում։ Դրա պատճառը վերջին տարիներին թանգարանում գրանցված քիչ այցելություններն են այդ տեղանքում մշտապես տեղի ունեցող ջրհեղեղների պատճառով։
«Մաքդոնալդսի» առաջին ռեստորանը բացել է Ռեյ Կրոկը 1955 թվականին այն բանից հետո, երբ գնել է ապրանքանիշը նախկին սեփականատերերից՝ Ռիչարդ և Մորիս Մաքդոնալդսներից․ հիշեցնում է Аssociated Press-ը։
Շենքը քանդվել է 1984 թվականին, իսկ նրա տեղում կառուցել են ընկերության առաջին ռեստորանին նվիրված թանգարան, որի առջև տեղադրել են առաջին ցուցանակը։
Թանգարանը կփակվի դեկտեմբերին, իսկ ազատված շենքը մտադիր են հանձնել Դես-Փլեյնսի քաղաքապետարանին։