Կարակասում կբացվի Բոլիվարի հսկայական դամբարանը

Վենեսուելայի մայրաքաղաքի պատմական կենտրոնում ավարտվում է Սիմոն Բոլիվարի դամբարանի շինարարական աշխատանքները: Ժամանակակից, հիսուն մետրանոց, առագաստանման շենքը կառուցվում է կենտրոնական հրապարակում` Ազգային Պանթեոնի կողքին, որտեղ թաղված են Վենեսուելայի պատվավոր քաղաքացիները, և որտեղ էլ այժմ գտնվում է  ազատարարի մասունքները: Դամբարանը միացված կլինի Պանթեոնի հետ` ծածկված անցուղիով, հայտնում է  BuenoLatina.ru-ն:

Ըստ կոպիտ հաշվարկների` միաժամանակ շենքում հնարավոր է տեղավորել մինչև 1.5 հազար մարդ և, շնորհիվ իր բարձրության, նկատելիորեն երևում է քաղաքի տարբեր թաղամասերից: Լատինական Ամերիկայի անկախության համար պայքարող գլխավոր հերոսներից մեկի մասունքները կտեղափոխվեն կարմիր փայտից պատրաստված և թանկարժեք քարերով զարդարված  դագաղի մեջ, որն էլ պատրաստվել է անցած տարվա դեկտեմբերին: Այնուհետև այն կտեղադրեն գրանիտե պատվանդանի վրա, որի կողքին էլ կանգեցված է  XIX դարի իտալացի քանդակագործ Պիետրո Տեներանիի քանդակը:

Գեներալ Սիմոն Բոլիվարը (1783-1830թթ)  Ամերիկայում իսպանական գաղութների անկախության համար  պայքարող պատերազմական գործողությունների  ղեկավարն էր` Վենեսուելայի ազգային հերոսը: Նա ազատագրել է Պերուն, դարձել է Բոլիվիայի Հանրապետության ղեկավարը, որի անունով էլ կոչվում է պետությունը, Վենեսուելայի կոնգրեսի կողմից հռչակվել է ազատարար:

You might also like