Ավտոմեքենայով ճամփորդելիս երեխաները սկսում են ձանձրանալ մեկնարկից արդեն 23 րոպե հետո: Անկախ ուսումնասիրություն է անցկացվել աշխարհի տասը երկրներում, որի արդյունքում պարզվել է, որ Ավստրալիայի երեխաները «ամենաանհանգիստն» են, նրանք ձանձրանում են արդեն 23 րոպեից, իսկ բրիտանացի երեխաները` 24 րոպեից. հայտնում է TravelDailyNews-ը: Իսպանացի, իտալացի, հոլանդացի, ամերիկացի, ֆրանսիացի և գերմանացի երեխաները, պարզվել է, ավելի համբերատար են: Ուսումնասիրությունները անցկացրել է TomTom ծովային ընկերությունը, դիտարկվել է ճանապարհորդության միջին տևողություն` 5 ժամ. երեխաները բավականին շուտ սկսել են անհանգստացնել ծնողներին: Իհարկե ծնողները այդպիսի խնդիրների համար նախօրոք են պատրաստվում:
Մայրիկների մոտ 74%-ը ճանապարհ ընկնելիս իրենց հետ վերցնում է զվարճացնող խաղեր, 52%-ը լավ պահվածքի համար խոստանում է նվերներ և որոշ ցանկությունների իրականացում, 24%-ը խոստովանել է, որ խաբում են երեխաներին, ասելով որ այնքան էլ հեռու ճանապարհ չեն գնում` փորձելով հանգստացնել երեխային: Միևնույն ժամանակ` մայրիկների 60%-ը ավտոմեքենայով հանգիստ ճամփորդելու համար առաջարկում են իրենց բաղադրատոմսը` «լինել ընտանիքով»: Երեխաների հետ ճանապարհորդող մեծահասկաների 41%-ը նշում է, որ ավտոմոբիլային ճանապարհորդության սթրեսը շատ ավելի մեծ է, քան գրասենյակայինը: TomTom ընկերության տնօրեն Քորին Վիգրոն (Corinne Vigreux) խնդրի լուծման համար խորհուրդ է տալիս ընտրել կարճ տևողությամբ երթուղիները, որպեսզի երեխաները չձանձրանան: Ուսումնասիրության մասնակից երեխաների միջին տարիքը 2-ից 8-ն է:
Ավստրալիա` 23 րոպե
Մեծ Բրիտանիա` 24 րոպե
Իսպանիա` 25 րոպե
Իտալիա` 26 րոպե
Նիդերլանդներ` 27 րոպե
ԱՄՆ ` 30 րոպե
Ֆրանսիա` 30 րոպե
Գերմանիա ` 31 րոպե
Նոր Զելանդիա` 34 րոպե