Կալիֆորնիայում կանցկացվի սխտորի փառատոն

izNEKzXVՀուլիսի 29-ից 31-ին կալիֆորնիական Գիլրոյ քաղաքում  կանցկացվի շատ անսովոր փառատոն՝ նվիրված սխտորին։ Չնայած շատ մարդկանց կողմից այդքան էլ  չսիրված թեմային՝ այս իրադարձությունը կարող է հաճելիորեն զարմացնել նույնիսկ ամենափորձառու ճանաարհորդներին։

Անկասկած, Gilroy Garlic փառատոնը կգրավի խոհարարության բոլոր սիրահարներին․ հենց այստեղ հնարավոր կլինի համտեսել սխտորով պաղպաղակ, բազմաթիվ ուտեստներ (տապակած կաղամար, ծիտրոնով taste-buds-festivals-gilroy-garlic-fullհավ, սթեյք, գոմեշի միս, խեցգետնի մսով պիրոգներ և այլն) և դասական սխտորով հաց։ Իրադարձության կենտրոնում  կգործի մեծ, բաց խոհանոցը, որտեղ խոհարարները կպատրաստեն ցանկացած ուտեստ ձեր ներկայությամբ։ Ի դեպ, բոլոր նրանք, ովքեր չեն սիրում յուրահատուկ օգտակարությամբ այս մթերքի համը, ևս կարող են գտնել ուտեստներ՝ առանց դրա հավելման, և մասնակցել բազմաթիվ զվարճանքներին։

Առաջին անգամ այս փառատոնը կազմակերվել է 1979 թվականին։ Նրա հիմնական նպատակն է գումար հավաել տեղական բարեգործական կազմակերպությունների և դպրոցների համար։  Իր գոյության ամբողջ ընթացքում տոնի կազմակերպիչներին հաջողվել է հավաքել ավելի քան 10 միլիոն դոլար։

You might also like