Բուլղարիայի Կազանլիկ քաղաքը գտնվում է հայտնի Վարդերի հովտի մոտ, որի անվանումը գալիս է այս տարածքում հարյուրամյակներ շարունակ աճող հրաշալի ծաղիկներից։ Հենց այստեղ է իր դռները բացում վարդերին նվիրված յուրահատուկ թանգարանը։
Նոր թանգարանը կփոխարինի մշակույթի նախկին շենքին, որը բաց է 1967 թվականից։ 1200 քառակուսի մետր մակերեսով պատկերասրահի տարածքում կներկայացվեն ավելի քան հազար ցուցանմուշ, որոնք կցուցադրեն Բուլղարիայում վարդերի աճեցման ու վարդի յուղի ու ջրի արտադրության պատմությունը։ Այցելուները նաև կարող են ծանոթանալ ծաղիկների տարբեր տեսակներին, մասնակցել պարֆյումերիայի դասընթացների և նույնիսկ մշակել բույրի սեփական կոմպոզիցիան։
Բուլղարիան հանդիսանում է վարդի յուղի աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկը։ Արտահանվող արտադրանքի ավելի քան 60%-ը արտադրվում է հենց Վարդերի հովտում։