Պլովդիվի իշխանությունները (Բուլղարիա) թույլատրել են սիրահար զույգերին իրենց պսակադրության արարողությունը կատարել Անտիկ թատրոնում: Ներկայումս արդեն իսկ այս հռոմեական շենքում հարսանիք նշելու մեծ թվով հայտեր կան, իսկ առաջին հարսանիքը տեղի կունենա հունիսի 9-ին: Այստեղ պսակադրություն անցկացնելու արժեքը կազմում է 511 եվրո: Ամբողջ Անտիկ թատրոնի շենքի վարձակալությունը համերգի կամ այլ միջոցառման համար կարժենա 1 330 եվրո` առանց ԱԱՀ-ի:
Անտիկ թատրոնը շրջապատված կլինի գովազդով, որտեղ պատկերված կլինեն Պլովդիվի այլ մշակութային տեսարժան վայրերը: Քաղաքի քաղաքապետի խոսքերով` հյուսիսային մուտքը չի փակվի, իսկ ռեստորանի սեղանները կդասավորվեն այնպես, որ ձևավորվի ճեմուղի, որպեսզի զբոսաշրջիկները կարողանան այստեղ զբոսնել: Բացի այդ, կկառուցվի նաև փոքրիկ ինֆորմացիոն կենտրոն, որտեղ կվաճառվեն տոմսեր և հուշանվերներ` կապված քաղաքի հետ: