Այժմ Արվեստների Պալատի հրապարակում՝ Հունգարիայի մայրաքաղաքում, կանգնած է տասնմեկ մետրանոց տոնածառ՝ կառուցված 365 սահնակներից: Այս բարեգործական նախագիծը Hello Wood դիզայներական ստուդիայի նախագիծն է, որը ուղղված է անապահով ընտանիքների երեխաներին աջակցությանը: Տոնակատարության ավարտին բոլոր սահնակները կուղարկվեն բոլոր երջանիկ սեփականատերերին:
Մեկ շաբաթվա ընթացքում Բուդապեշտի Արվեստների պալատի շուրջը աճել է տարօրինակ Սուրբ Ծննդյան տոնածառ: Տոնական հրաշքի կառուցման համար օգտագործվել է վերամբարձ կռունկ և ավելի քան տասնյակ աշխատողներ:
Այս սահնակներով բարձր կառույցը ամրացված է մետաղական հիմքին և ունի փայտե շրջանակ: Այնպես որ ամենաքամոտ եղանակին անգամ նրա շուրջը զբոսնելը անվտանգ է:
Շրջանակը նախագծված է այնպես, որ հնարավոր է մտնել ներս և նայել վերև՝ տեսնելով հսկայական փաթիլի գեղեցկությունը:
Սահնակներով տոնածառը կանգնած կլինի հրապարակում մինչև տոների ավարտը (Հունգարիայում տոները մինչև հունվարի 6-ն են) և կշարունակի ուրախացնել փոքրիկ սեփականատերերին: