Ելիզավետա II-ը գահ է բարձրացել 65 տարի առաջ։ Կառավարման տարիների ընթացքում Նորին Մեծությունը ստացել է ամենաթանկարժեք նվերները, որոնք էլ հավաքվել են Բուքինգեմյան պալատի նոր ցուցադրության շրջանակներում։
Թագուհին մասնակցել է շուրջ 250 արտասահմանյան ուղևորության, պաշտոնական միջոցառման և պետական այցի։ Նվերի փոխանակումը էական դեր ունի այս հանդիպումներին և համարվում է դիվանագիտական կարևոր տարր։ Ելիզավետա II-ի ստացած գլխավոր նվերները կներկայացվեն Բուքինգեմյան պալատի ցուցահանդեսային սրահում 2017 թվականի հուլիսի 22-ից հոկտեմբերի 1-ին։
Ցուցանմուշների թվում են «Ընկերության նավի» կրկնօրինակը, որը նա ստացել է ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինից, նիգերիական յորուբա ցեղի պատրաստած գահը և Կվակիուտլի տոտեմը։ Ցուցահանդեսը ներառում է աշխարհի 100 երկրից շուրջ 250 թանկարժեք նվեր։