Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում կազմակերպել են թանգարանային գիշերներ: Դրանք սկսել են սեպտեմբերի 22-ին և կտևեն մինչև դեկտեմբերի 15-ը: Այսքան երկար «Գիշերը թանգարանում» միջոցառումը կանցկացվի բազմաթիվ պատկերասրահներում և ցուցասրահներում հինգաշաբթի օրերին ժամը 17:00-ից մինչև 22:00-ը:
Ճանաչողական գիշերներին մասնակցում են մասնավորապես Բրյուսելի թանգարանը, տրամվայի թանգարանը, Կենտրոնական Աֆրիկայի թագավորական թանգարանը և այլն: Նրանք այցելուների համար պատրաստել են հատուկ էքսկուրսիաներ, ցուցադրություններ, դասախոսություններ, հանդիպումներ: Բացի դրանից, հյուրերը կարող են հայտնվել թանգարանի «կուլիսների հետևում» և շատ հետաքրքիր ինֆորմացիա իմանալ թանգարանի և աշխատակիցների մասին:
Այցելության տոմսի միջին արժեքը 2.5 եվրո է : Մի քանի պատկերասրահներ անգամ անվճար կլինեն: