Բրյուսելի քանդակագործներից մեկը որոշել է իր սերը դեպի Ժան Կլոդ Վան Դամը արտահայտել մոնումենտալ արվեստի միջոցով: Այս գաղափարի շնորհիվ մինչև տարվա վերջ Բելգիայի մայրաքաղաքի ամենամեծ առևտրի կենտրոնը՝ Westland Shopping Center-ը կզարդարի հայտնի դերասանի քանդակը: Անձամբ Վան Դամի հետ քանդակագործը ծանոթ չէ, այդ պատճառով աշխատանքի ընթացքում նա հիմնվել է լուսանկարների և ֆիլմերի վրա. հայտնում է MigNews.com-ը:
Աստղի հետ սպասված հանդիպումը կայացել է ավելի ուշ. դերասանն եկել է արհեստանոց՝ անձամբ շնորհակալություն հայտնելու վարպետին կատարած աշխատանքի համար: Քանդակը պատրաստված է քարից և պատկերում է դերասանին ողջ հասակով. գրում է Idf1.fr-ը: Դրա հանդիսավոր բացումը նվիրված է Westland Shopping Center-ի 40-ամյա հոբելյանին: Հիշեցնենք, որ բելգիական ծագումով ամերիկյան դերասանը աշխարհին հայտնի է նաև «Մկաններ Բրյուսելից» (The Muscles from Brussels) մականունով:
Ի դեպ լուսանկարներն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է հենց ինքը՝ դերասանը, և հրավիրել իր երկրպագուներին ներկա գտնվելու իր քանդակի բացմանը: