Բրյուսելում ծաղկե գորգ կփռեն

Այդ օրերին Բրյուսել այցելած զբոսաշրջիկները նաև կարող են այցելել ծաղկի տոնավաճառ՝ նվիրված  Grand Place-ի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներում ընդգրկվելու 20-ամյակին, որը կնշվի  օգոստոսի  17-ից 19-ին։ 

Գրեթե կես դար ամեն երկու տարին մեկ Բրյուսելի Grand Place հրապարակում բնական ծաղիկներից գորգ են փռում։ Այս տարի  1800  քառակուսի մետր մակերեսով ծաղկային պատկերով կարելի է հիանալ օգոստոսի 16-ից 19-ը։

Ծաղկե գորգ Բյուսելում

Պատմության մեջ առաջին անգամ ծաղկային գորգի թեման կդառնա Մեքսիկան․ հայտնում է Բրյուսելի տուրգրասենյակը։ Այն նվիրված կլինի մեքսիկական Գուանախուատո շրջանին, որը ևս հայտնի է ծաղկային գորգի ստեղծման ավանդույթներով։ Ծաղկային գորգի բարդ դիզայնը կներառի բազմաթիվ ավանդական մեքսիկական խորհրդանիշներ և նախշեր և կպատրաստվի կարմրաշագանակագույն երանգներով։

Ծաղկե գորգ Բյուսելում

 

You might also like