Հոկտեմբեր ամսվա ամբողջ ընթացքում բրիտանական առողջարանային Բատ քաղաքում (Bath, Լոնդոնից 155 կմ արևմուտք) կանցկացվի սննդի փառատոն` Great Bath Feast: Փառատոնին կմասնակցեն Բրիտանիայի 70 ռեստորանների, փաբերի և սրճարանների լավագույն խոհարարները: Ինչպես հայտնում է VisitBritain-ը` փառատոնի հյուրերի համար պատրաստվել են մի շարք միջոցառումներ, այդ թվում` վարպետության դասընթացներ խոհարարներից, գինու համտեսում, կրթական էկոկուրսեր, այցելություն գարեջրի գործարան, խորհուրդներ հացագործներից և հրուշակագործներից և այլն: Այնպիսի նորաձև խոհարարական միտումներ, ինչպիսիք են «սթրիթ ֆուդն» ու «քլաբ սափերը», նույնպես ներկայացված կլինեն փառատոնին: Բացի այդ, այս փառատոնի շրջանակներում համադամասերների համար կկազմակերպեն տոնավաճառներ, որին տեղացի ֆերմերները կվաճառեն իրենց աճեցրած մթերքները: